Լրահոս

01.02.2013 14:35


Ինչպե՞ս է Գագիկ Շամշյանը հաջողացրել ունենալ Հայրիկյանի կադրերը մահափորձից վայրկյաններ անց (տեսանյութ)

Ինչպե՞ս է Գագիկ Շամշյանը հաջողացրել ունենալ Հայրիկյանի կադրերը մահափորձից վայրկյաններ անց (տեսանյութ)

Տարածված անեկդոտ կա այն մասին, որ բոլոր հանցագործները կամ ավտովթարի ենթարկվողները դեպքից առաջ տեղեկացնում են այդ մասին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին ու նոր միայն հանցանքի գնում կամ վթարի ենթարկվում։ Անեկդոտը անեկդոտ, բայց արի ու տես, որ Շամշյանն ունի Հայրիկյանին վերաբերող սենսացիոն կադրեր։

Համացանցում Շաշմյանի կողմից տարածվել է տեսանյութ, որտեղ Հայրիկյանն է մահափորձից վայրկյաններ անց։ Տեսանյությում լսվող ձայներից մեկն էլ շատ նման է Շամշյանի ձայնին, չնայած նա հերքում է դա։ Բան չենք ակնարկում, պարզապես ուշագրավ հանգամանք է։

Ստորև ձեզ են ներկայացնում «7 օրի» բլից հարցազրույցը ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ.

–Քիչ առաջ «shamshyan.com»–ում «Սենսացիոն կադրեր՝ Հայրիկյանը վայրկյաններ անց» վերնագրով տեսանյութ է տեղադրվել, որից այնպես է հասկացվում՝ Դուք վայրկյաններ անց դեպքի վայրում եք եղել։ Ինչպե՞ս է ստացվել, որ մահափորձից վայրկյաններ անց, անգամ շտապ օգնությունից էլ շուտ, դուք արդեն այնտեղ եք։

–Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ տեսանյութը Գագիկ Շամշյանինը չի՛։ Գագիկ Շամշյանը դա ձեռք է բերել։ Հիմա թե որտեղի՞ց է դա ձեռք բերել, դա արդեն լրագրողական գաղտնիք է։ Գրված չէ՝ տեսանյութը Գագիկ Շամշյանի։

–Փաստորեն, այդ կադրերը Դո՛ւք չեք նկարել։

–Հիմա ձեզ կոնկրետ ի՞նչն է հետաքրքրում։

–Հետաքրքրում է՝ Դո՞ւք եք դեպքի վայրում եղել և նկարահանել։ Տեսանյութից հենց այնդպես է հասկացվում։

Դե ոնց հասկանում եք, էդպես էլ գրեք։ Խնդրում եմ, թող ձեզ չհետաքրքրի՝ ով է։ Պարզապես պետք է նշել, որ տեսանյութը վերցված է «shamshyan.com»–ից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը