Քաղաքական

18.02.2013 13:53


Լևոն Տեր–Պետրոսյանը մասնակցել է քվեարկությանը(տեսանյութ)

Լևոն Տեր–Պետրոսյանը մասնակցել է քվեարկությանը(տեսանյութ)

Այսօր 9/11 ընտրատեղամաս է այցելել նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ առանց իր ընտանիքի անդամների: Այդ նույն ընտրատեղամասում ավելի վաղ քվեարկել էր նաև գործող նախագահ Սերժ Սարգսյանը:

Տեր-Պետրոսյանն ասել է, որ քվեարկել է հանուն Հայաստանի Հանրապետության՝ ավելացնելով նաև, որ քաղաքացիների իրավունքն է քվեաթերթիկն անվավեր դարձնելու տարբերակն ընտրելը։

Տեր–Պետրոսյանը նաև կատակել է, որ եթե օրենքը թույլ տար, 7 թեկնածուների օգտին էլ մեծ սիրով կքվեարկեր:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը