Լրահոս

23.02.2013 11:38


Րաֆֆի Հովհաննիսյանի շրջագայությունը դեպի հաղթանակների քաղաք մեկնարկել է

Րաֆֆի Հովհաննիսյանի շրջագայությունը դեպի հաղթանակների քաղաք մեկնարկել է

Արդեն մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի շրջագայությունը դեպի հաղթանակների քաղաք, ինչպես որ նա էր նշել երեկվա հանրահավաքում։

–Վաղը գնում ենք հաղթանակների մեր քաղաքների շրջագայության, բոլոր քաղաքները` հյուսիսից հարավ։ Աշտարակ, Սպիտակ, Գյումրի պիտի գնանք բարևով: Իսկ կիրակի՝ ժամը 3-ին, հանդիպում ենք Ազատության հրապարակում և շարունակում մեր պայքարը՝ մինչև հաղթանակ,–հայտարարել էր Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա տեղեկացրել էր, որ տանում է Բարևի հեղափոխությունը փետրվարի 23-ին՝ ժ 12:00-ին Աշտարակ՝ Ներսես Աշտարակեցու անվան հրապարակ, ժ 14:30-ին՝ Վանաձոր՝ Արցախի պուրակ և ժ. 17:00-ին՝ Գյումրի՝ Աճեմյանի անվան թատերական հրապարակ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը