Լրահոս

26.02.2013 17:27


ԱՄՆ-ում և Իսրայելում շները հեռուստաալիք կունենան

ԱՄՆ-ում և Իսրայելում շները հեռուստաալիք կունենան

Այդպիսի հնարքի են դիմել ԱՄՆ-ի և Իսրայելի գիտնականները,  որպեսզի լուծեն տանը մենակությունից ձանձրացող շների խնդիրները: Այսուհետ վերոնշյալ երկրներում գործում է «DogTV»-ն, որը ստեղծվել է կինոլոգների և կենսաբանների համատեղ աշխատանքով:

Հեռուստաալիքի տնօրեն Գիլադ Հյումենը պատմել է, թե ալիքի ծրագիրն  այնպես է կազմվել, որ հաղորդումները հանգստացնեն և զվարճացնեն տանը մենակ մնացող շներին։ Հետազոտելով շների տեսողությունը և լսողությունը՝ գիտնականները կարողացել են կադրերն այնպես  կարգավորել, որ դրանք ընկալելի լինեն շների համար: Ինչ վերաբերում է ծրագրերի բովանդակությանը, ապա  Հյումենն ասել է, թե  հիմնականում կենդանիների մասին հաղորդումներ, դասական երաշժտություն և ֆուտբոլ են ցուցադրվելու:

Այս խորագրի վերջին նյութերը