Աշխարհ

28.02.2013 10:20


Սահակաշվիլի. «Ադրբեջանը Վրաստանի անկախության և զարգացման երաշխավորն է»

Սահակաշվիլի. «Ադրբեջանը Վրաստանի անկախության և զարգացման երաշխավորն է»

«Վերջին 10 տարիների ընթացքում աշխարհի ոչ մի պետություն Վրաստանի համար այնքան չի արել, որքան Ադրբեջանը, ոչ մի երկիր մեզ այնքան չի աջակցել, ինքան Ադրբեջանը»,-АПА գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո։

Սահակաշվիլին նշել է, թե Ադրբեջանը կարևոր դերակատարում ունի ինչպես տարածաշրջանում, այնպես էլ միջազգային հարթությունում։ «Ադրբեջանին են պատկանում բացառիկ ծառայությունները և՛ տարածաշրջանում, և՛ Եվրասիական տիրույթում դրական մթնոլորտ ձևավորելու գործում։  Ադրբեջանը Վրաստանի անկախության և զարգացման երաշխավորն է»,–ասել է Սահակաշվիլին։

Այս խորագրի վերջին նյութերը