Լրահոս

01.03.2013 10:32


Ինյեստան պատրաստ է գրազ գալ՝ «Բարսելոնան» կհաղթի «Միլանին»

Ինյեստան պատրաստ է գրազ գալ՝ «Բարսելոնան» կհաղթի «Միլանին»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան վստահ է, որ կատալոնյան ակումբը կկարողանա «Միլանին» հաղթել  Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում կայանալիք պատասխան հանդիպման ժամանակ։ 

«Մենք կանենք հնարավորը «Միլանին» գերազանցելու համար։ Դա շատ բարդ հանդիպում է լինելու, բայց ես պատրաստ եմ գրազ գալ, որ կհաղթենք»,–ասել է ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ «Սան Սիրոյում» կատալոնացիները պարտություն էին կրել 0։2 հաշվով։ Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 12-ին «Կամպ Նոու» մարզադաշտում։

Այս խորագրի վերջին նյութերը