Լրահոս

01.03.2013 16:43


Մամեդյարովը ևս կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Մամեդյարովը ևս կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը մեկնել է Փարիզ՝ հանդիպելու  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլլաևը հայտնել է, թե Մամեդյարովի առանձին հանդիպում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ծրագրված չէ։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 3-ին կմեկնի Փարիզ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի և Յան Քելիի հետ հանդիպման: 

Այս խորագրի վերջին նյութերը