Լրահոս

02.03.2013 09:52


Կարդինալների գերագույն կոնգրեգացիան կկայան մարտի 4-ին

Կարդինալների գերագույն կոնգրեգացիան կկայան մարտի 4-ին

«ԻՏԱՌ–ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ Կարդինալների գերագույն կոնգրեգացիան նշանակվել է մարտի 4-ին։ 

Կոնկլավին նախորդող սույն ժողովը պետք է նշանակի կոնկլավի  անցկացման ամսաթիվը: Ժողովին էր հասցեագրված պաշտոնաթող Բենեդիկտոս XVI Հռոմի պապի վերջին ուղերձը, որում նախկին Հռոմի պապը նշել էր, թե կաթոլիկ եկեղեցու առաջնորդի ընտրության ժամկետները կարող են արագացվել: Սովորաբար, Հռոմի պապի մահվան դեպքում կոնկլավը նշանակվում է 15-20 օր հետո: Սակայն, քանի որ կարդինալներն արդեն հավաքվել են Հռոմում, կոնկլավը կարող է նաև ժամկետից շուտ նշանակվել:

«Թափուր գահի» ժանամանակաշրջանն սկսվել է հինգշաբթի՝ ժամը 20։00-ին:

Այս խորագրի վերջին նյութերը