Լրահոս

18.03.2013 11:37


Հռոմի նորընտիր պապը նվիրաբերել է իր կարդինալական մատանին և միկրոբլոգում առաջին գրառումը կատարել

Հռոմի նորընտիր պապը նվիրաբերել է իր կարդինալական մատանին և միկրոբլոգում առաջին գրառումը կատարել

Հռոմի նորընտիր պապ Ֆրանցիսկոս I-ը իր կարդինալական մատանին նվիրաբերել է Բուենոս Այրեսի մայր տաճարին։ Նա այս կարգադրությամբ է հանդես եկել կիրակի՝ հոգևորականների հետ ունեցած առաջին հանդիպման ժամանակ։ Ֆրանցիսկոս I-ն այդ մատանին կրել է Բուենոս Այրեսի արքեպիսպոկոս եղած ժամանակ։

Հռոմի Պապը կիրակի օրը նաև իր առաջին գրառումն է կատարել «Թվիթերում»։ Դիմելով հավատացյալներին՝ նա խնդրել է շարունակել աղոթել իր համար:

Ֆրանցիսկոս I-ը այս գրառումը կատարել է Բենեդիկտոս XVI-ին նախկինում պատկանող միկրոբլոգում։ Այժմ այն 2 մլն ընթերցող ունի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը