Քաղաքական

21.03.2013 13:07


Վճռաբեկ դատարանը ՀԱԿ ակտիվիստների գործը վարույթ է ընդունել

Վճռաբեկ դատարանը ՀԱԿ ակտիվիստների գործը վարույթ է ընդունել

ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի ու սիրելի լրագրողներ 

Հաշվի առնելով ձեր կողմից հազարավոր հարցումները, ինչպես նաև առաջինը լինելու բազմաթիվ ցանկությունները: Միաժամանակ հավատարիմ մնալով բոլորի համար հավասար պայմաններ ու իրավունքներ ստեղծելու հայտնի ու չափազանց կարևոր սկզբունքին՝

ՀԱՅՏՆՈՒՄ ԵՄ.

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը մարտի 21-ին վարույթ է ընդունել Տիգրան Առաքելյանի և մյուսների (հայտնի է որպես՝ ՀԱԿ ակտիվիստների գործ) վերաբերյալ քրեական գործի վճռաբեկ բողոքը»:

Այս խորագրի վերջին նյութերը