Լրահոս

23.11.2010 15:23


ՀՀՇ երիտասարդական թևից դուրս գալու 26 դիմում է եղել

ՀՀՇ երիտասարդական թևից դուրս գալու 26 դիմում է եղել

-ՀՀՇ կուսակցությունից որևէ մեկը դուրս չի եկել,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը։

 Նա նշել է, որ ՀՀՇ երիտասարդական թևից դուրս գալու դիմումներ կան իր մոտ, որոնց հեղինակների մի մասը 35-45 տարեկան է, մի մասը բանակ է գնացել, մի մասն էլ դիմումներն արդեն հետ է վերցրել, սակայն ոչ ոք քաղաքական պատճառաբանություն չի ներկայացրել։ Նրա խոսքերով՝ ՀՀՇ երիտասարդական խորհրդում կանոնադրության համաձայն կարող են լինել մարդիկ, ովքեր ՀՀՇ անդամ չեն։

-Եղել է 26 դիմում, որոնցից մի քանիսը հետ են վերցվել։ Բոլորն էլ ձևակերպված են եղել նույն տեքստով, տառացիորեն նույն տեքստով և նույն օրը։ Խոսել եմ շատ-շատերի հետ, ոչ մեկը պատճառաբանություն չունի։ Մի մասը գիտակցաբար, մի մասն անգիտակցաբար, մի մասը բանակ գնալու, Հայաստանից գնալու, տարիքի առումով դուրս են եկել,-ասել է Արամ Մանուկյանը և հավելել՝ ՀՀՇ-ն այնքան ազատ է, որ ով ուզում՝ մտնում է, ով ուզում՝ դուրս է գալիս։-Կարծում եմ՝ երիտասարդների մի մասը զուտ ընկերասիրությունից է դա արել։

Իսկ թե ո՞ւմ նկատմամբ ընկերասիրությունից են երիտասարդները դիմումներ ներկայացրել՝ արդյոք Կարեն Կարապետյանի՞, Արամ Մանուկյանը չի ցանկացել պատասխանել.

-Կարեն Կարապետյանը 36 տարեկան է, նա տարիներ առաջ պետք է դուրս գար, մենք մի 6 ամիս առաջ խոսել ենք դրա մասին։ Ինձ մի քաշեք մի դաշտ, որտեղ իսկապես չեմ ցանկանում գալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը