Լրահոս

30.03.2013 12:13


Ապրիլի 2–ից դպրոցներում դասերը կվերսկսվեն

Ապրիլի 2–ից դպրոցներում դասերը կվերսկսվեն

Այս երեքշաբթի՝ ապրիլի 2–ին, հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում դասերը կվերսկսվեն։ Գարնանային արձակուրդն ավարտվում է մարտի 31-ին։ Սովորողների շրջանում սուր շնչառական վարակների, մասնավորապես գրիպով հիվանդացության տարածման միտումների պատճառով ավելի վաղ հայտարարված արձակուրդը երակարացվել էր մինչև այդ օրը։ Բայց, քանի որ երկուշաբթի հանգուցյալների հիշատակության օր է՝ մեռելոց, դասերը կվերսկսվեն երեքշաբթի։ 

Մինչև ուսումնական տարվա ավարտը ուսումնական հաստատությունները պետք է ապահովեն առարկայական ծրագրերի կատարումը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը