Լրահոս

03.04.2013 10:49


Իսրայելի օդուժը ռմբակոծել է Գազայի հատվածը

Իսրայելի օդուժը ռմբակոծել է Գազայի հատվածը

Իսրայելի օդուժը նախօրեին ռմբակոծել է Գազայի հատվածը։ Սա 2012թ. նոյեմբերին իրականացված 8-օրյա ռազմական գործողություններից հետո իսրայելական կողմի առաջին հարվածն էր պաղեստինյան շրջաններին։ Պաշտոնական Թելավիվը հաստատել է տեղեկատվությունը՝ նշելով, որ օդային հարվածները հասել են նշանակետին: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Հաղորդվում է նաև, որ Իսրայելի հարձակմանը նախորդել էր Գազայի հատվածից մի քանի հրթիռների արձակումը։։

France-Press-ի փոխանցմամբ՝ պաղեստինյան կողմից ռմբակոծության պատասխանատվությունը ստանձնել էր զինված խմբավորումներից մեկը՝ հայտարարելով, որ դա վրեժ էր պաղեստինցի Աբու Համդիեհի մահվան համար, ով ապրիլի 2-ի առավոտյան մահացել է կոկորդի քաղցկեղից: Պաղեստինի իշխանությունները բազմիցս խնդրել էին իսրայելական կողմին`ազատ արձակել հիվանդ պաղեստինցուն, սակայն մերժում էին ստացել: 

Այս խորագրի վերջին նյութերը