Լրահոս

05.04.2013 12:20


Զոհրաբ Զոհրաբյանի մամուլի ծառայության հաղորդագրությունը

Զոհրաբ Զոհրաբյանի մամուլի ծառայության հաղորդագրությունը

ԱԺ նախկին պատգամավոր, երեկ վթարի ենթարկված Զոհրաբ Զոհրաբյանի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել.

«Երեկ կեսգիշերին վթարի ենթարկված ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի առողջական վիճակի, տարաբնույթ կանխավարկածների մասին մամուլի հրապարակումներին վերջ դնելու առիթով, տեղեկացնում ենք, որ Զ. Զոհրաբյանը գանգուղեղային տրավմա ախտորոշմամբ, կայուն ծանր վիճակում գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում: 

Իսկ մամուլի այն հրապարակումներին, որտեղ նշվում են քաղաքական պատվերների, վերջին շրջանում Զոհրաբ Զոհրաբյանի ԲՀԿ-ին անդամագրվելու փաստը, որը կարող է կապ ունենալ վթարի հետ, ոչ հերքում, ոչ հաստատում ենք:

Հավելենք, որ այս պահին ոստիկանությունում նախապարաստվում են նյութեր»:

Այս խորագրի վերջին նյութերը