Լրահոս

05.04.2013 12:53


Հիվանդանոցում բոլորը լռում են Զոհրաբ Զոհրաբյանի վթարի մասին (տեսանյութ)

Հիվանդանոցում բոլորը լռում են Զոհրաբ Զոհրաբյանի վթարի մասին (տեսանյութ)

Zham.am-ի թղթակիցը այսօր Արմենիա բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում էր, որտեղ երեկ ուշ երեկոյան տեղափոխվել էր ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը:

Հրաչյա Քոչար փողոցի՝ դեպի Արաբկիր վարչական շրջանի շենք տանող հատվածում (բենզալցակայանի մոտ) մոտ անհայտ մեքենան հարվածել է ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի Սուզուկի մակնիշի մեքենային։ Նա եղել է իր վարորդի հետ։ Հարվածող մեքենան փախել է դեպքի վայրից։ Նրանց երկուսին անգիտակից վիճակում տեղափոխել են Արմենիա բ.կ.։

Հիվանդանոցում բոլորը լռում են` բժիշկները, ընկերներն ու ծանոթները: Անհասկանալի լռությունը պարբերաբար ընդմիջվում է «մի քանի ժամ անց ամեն բան պարզ կլինի» արտահայտությմաբ: Զոհրաբյանի խոսնակ ներկայացած Արտակ Նավասարդյանն էլ նշեց, որ իրենց հորդորով տեղեկություն չի տրամադրվում, իսկ պատճառաբանությունը` այդպես էլ անհայտ մնաց:
Զոհրաբյանի նախկին կուսակից ընկերը` հանրապետական Մամիկոն Խուրշուդյանն էլ վստահեցրեց, որ ժամեր անց ամեն բան պարզ կլինի:

Հիշեցնենք, որ Զոհրաբ Զոհրաբյանը մարտի սկզբին էր անդամագրվել ԲՀԿ-ին (նախկինում ՀՀԿ անդամ էր):

Այս խորագրի վերջին նյութերը