Լրահոս

05.04.2013 13:35


Գագիկ Ծառուկյանը պարբերաբար տեղեկացվում է Զոհրաբ Զոհրաբյանի առողջական վիճակի մասին

Գագիկ Ծառուկյանը պարբերաբար տեղեկացվում է Զոհրաբ Զոհրաբյանի առողջական վիճակի մասին

Երեկ վթարի է ենթարկվել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ներկայումս ԲՀԿ-ական Զոհրաբ Զոհրաբյանը: Մամուլում արդեն շրջանառվում են լուրեր, թե ավտովթարը կարող էր քաղաքական պատվեր լինել` կապված վերջին շրջանում Զոհրաբ Զոհրաբյանի` ԲՀԿ-ին անդամագրվելու փաստի հետ, եւ որ նա Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ ակտիվություն էր սկսել ցուցաբերել: Նշենք, որ այս վարկածները Զոհրաբ Զոհրաբյանի մամուլի ծառայությունը տարածած հայտարարության մեջ ո՛չ հերքել էր, ո՛չ հաստատել:

Yerkir.am-ը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանից փորձել է պարզել, թե արդյոք Զոհրաբյանի հետ կատարվածում ԲՀԿ-ն եւ, մասնավորապես, կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը քաղաքական ենթատե՞քստ են տեսնում:

«Միակ բանը, որ այս պահին մեզ հուզում է` դա մեր կուսակցի արագ ապաքինումն  է, իսկ կատարված պատահարի վերաբերյալ այս պահին գնահատականներ չենք հնչեցնելու, քանի որ իրողության պարզումը բացառապես իրավապահ մարմինների աշխատանքի տիրույթում է»,- նշեց Իվետա Տոնոյանը:

Նա նաեւ հայտնել է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պարբերաբար տեղեկացվում է Զոհրաբ Զոհրաբյանի առողջական վիճակի մասին: Ծառուկյանի` Զոհրաբյանին հնարավոր այցելության մասին Իվետա Տոնոյանը դեռ տեղեկություն չունի: Նա հայտնել է նաեւ, որ Զոհրաբյանն արդեն գիտակցության է եկել, եւ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Այս խորագրի վերջին նյութերը