Լրահոս

05.04.2013 13:39


ՀՀԿ–ական պատգամավոր. «Ամեն օր նման ավտովթարներ են լինում, չի կարելի քաղաքականացնել»

ՀՀԿ–ական պատգամավոր. «Ամեն օր նման ավտովթարներ են լինում, չի կարելի քաղաքականացնել»

ԱԺ նախկին պատգամավոր, երեկ վթարի ենթարկված Զոհրաբ Զոհրաբյանի մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որում նաև ասված էր.

«Մամուլի այն հրապարակումները, որտեղ նշվում են քաղաքական պատվերների, վերջին շրջանում Զոհրաբ Զոհրաբյանի ԲՀԿ-ին անդամագրվելու փաստը, որը կարող է կապ ունենալ վթարի հետ, ո՛չ հերքում, ո՛չ հաստատում ենք»։

Այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով նմանօրինակ խոսակցություններին՝ ՀՀԿ–ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը վրդովվել է.

–Չի կարելի ամեն ինչի տակ քաղաքական ենթատեքստ տեսնել։ Ամեն օր նման ավտովթարներ են լինում։ Անհամար է ամեն ինչի մեջ քաղաքական ենթատեքստ ման գալը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը