Քաղաքական

08.04.2013 15:09


Հովիկ Աբրահամյան. «ՀՀԿ–ն Րաֆֆի Հովհաննիսյանին չի հրավիրել ԱԺ հատուկ նիստին»

Հովիկ Աբրահամյան. «ՀՀԿ–ն Րաֆֆի Հովհաննիսյանին չի հրավիրել ԱԺ հատուկ նիստին»

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի 9–ին չի կարող գնալ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը, որովհետև նրան հրավեր չի ուղարկվել։ Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ ՀՀԿ–ն Րաֆֆի Հովհաննիսյանին չի հրավիրել ԱԺ հատուկ նիստին, որովհետև նա հայտարարում է, թե հենց ինքն է ընտրվել նախագահ:

Ապրիլի 9-ին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած «Նոր Հայաստանի» երդմնակալությունն էլ Հովիկ Աբրահամյանն անվանել է անտրամաբանական, իսկ Սերժ Սարգսյանին Ազատության հրապարակ հրավիրելը՝ անլուրջ։

–ՀՀ նախագահ է վերընտրվել Սերժ Սարգսյանը: Իսկ այլոց դատարկ խոսակցություններին չեմ ուզում պատասխանել,-ասել է Հ. Աբրահամյանը՝ ավելացնելով,–բայց ես չեմ բացառում և գտնում եմ, որ երկխոսությունը պետք է լինի շարունակական։ Որքան քաղաքական ուժերը երկխոսեն, այնքան կշահի պետությունը, ժողովուրդը: Երբեք չի ավարտվում, չի սպառվում երկխոսությունը: Միշտ կարելի է շարունակել, միշտ կարելի է վերականգնել։ Ճիշտ կլինի, որ այդ երկխոսությունը շարունակվի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը