Լրահոս

09.04.2013 11:58


Հրդեհներ

Հրդեհներ

Ապրիլի 8-ին՝ ժամը 16։08-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի մոտակա անտառում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։40-ին, մարվել` 18։13-ին:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող տարածում:

Այրվել է 3000 քմ բուսածածկ տարածք:

 

***

Նույն օրը՝ ժամը 19։24-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Սովետական» կայարանի մոտակայքում այրվում են փայտակոճեր:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ջրատար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։03-ին, մարվել 21։13-ին:

Այրվել է 30 փայտակոճ և 700 քմ խոտածածկ տարածք:

 

***

Նույն օրը՝ ժամը 19։59-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լիճք և Ծակքար գյուղերի միջանկյալ հատվածում այրվում է անտառապատ տարածք:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։16-ին, մարվել 22։20-ին:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող տարածում:

Այրվել է 1,5 հա բուսածածկ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը