Լրահոս

09.04.2013 15:28


Հետախուզվողը հայտնաբերվեց Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Հետախուզվողը հայտնաբերվեց Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Ապրիլի 9-ին՝ ժամը 05։40-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1976թ. ծնված Էդիկ Գ.-ին, որը 2012թ. հուլիսի 5-ից ոստիկանության  Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական  օրենսգրքի 268 հոդվածի 1 մասի մեղադրանքով, այն է` առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը:

Այս խորագրի վերջին նյութերը