Լրահոս

09.04.2013 15:39


«Րաֆֆիին վերջը դատարանով անմեղսունակ են ճանաչելու». Րաֆֆի Հոհաննիսյանի հանրահավաքի ֆեյսբուքյան արձագանքները

«Րաֆֆիին վերջը դատարանով անմեղսունակ են ճանաչելու». Րաֆֆի Հոհաննիսյանի հանրահավաքի ֆեյսբուքյան արձագանքները

Ներկայացնում ենք այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքի ֆեյսբուքյան որոշ արձագանքներ։

Սերգեյ Մարգարյան. «Կայքերից մեկում կարդացի, որ մարդիկ խմբերով լքում են Ազատության հրապարակը։ Ոմանք այն աստիճան են հիասթափված, որ անգամ հայհոյում են Րաֆֆի Հովհաննիսյանին, որ բերեց իրենց հավաքեց այստեղ ու էլի ոչ մի վճռական քայլ չի անում, ոչ մի վճռական բան չի ասում։

Զարմանալու չէ ըստ իս, առավել ևս եթե հաշվի առնենք, որ Րաֆֆիի այսօրվա ելույթը գերազանցեց նրա բոլոր նախորդ ելույթներին իր աբսուրդային ու պաթետիկ կոչերով ու հայտարարություններով, և կարծում եմ, որ պետք է առնվազն ֆանատիկոսության աստիճանի տարված լինես Րաֆֆիով, որպեսզի չնկատես այն բոլոր անհամապատասխանություններն ու բացահայտ աբսուրդային հայտարարությունները, որն արեց Րաֆֆին։ Դե, իսկ հետևողականության մասին խոսելն անգամ իմաստ չունի...

Ափսոս»։

Аветик Айвазян. «Փարև զորավար...»։

Van Sedrakyan. «Եթե գտնվի մի չվարկաբեկված լիդեր, այսպիսի մարդկանցով ամեն ինչ էլ հնարավոր է անել»։

George Mahroukian. «Հրաշքի համազոր»։

Levon Barseghyan. «Թարմ ճանապարհատրանսպորտային` կոնցլագերից

Րաֆֆին զադնի չի դնում, բայց բուքսավատ է անում»:

Արմէն Լուսավօրիչ. «Ժողովուրդը կպած հէտևից հրում է, որ առաջ գնա»։

Gevor Pirumyan. «Նույնիսկ խոդի չի գցել ախր»։

Ashot Garibyan. «Էդ երբ էր պիրյոդ էղել, որ հմի զադնի չի դնում»։

Veronika Khacharyan. «Ամբոխները խելագարված ինչպես Րաֆֆին»։

Hayk Ghukasyan. «Մեծառատով տղա Րաֆֆի»։

Zaruhi Gaboyan. «Սովածին հաց տվող չկա, անգործին՝ գործ տվող, հիվանդին՝ բուժող, անվճար թատրոն»։

Արգինե Գևորգյան. «Րաֆֆի, աստված քո և մեր հետ։ Չմտածես, նրանք, ովքեր քեզ չեն հավատում, մի օր գնալու են երկրից, և մենք ենք մնալու»։

Hermine Toghanyan. «Այսօր լրիվ անիմաստ ելույթ էր։ Նախադասություն էլ նորմալ չէր կազմում, ամպագորգոռ բառեր էր արտասանում։ Ամեն ինչ կորցրեցինք»։

Abraham Sargsyan. «Պարզվում է՝ րաֆուլիկը ոչ կարողանում ա զադնի դնի, ոչ էլ պեռվի ու առաջ շարժվի, ժողովրդի բողոքն էլ չի ուզում լսի, որ վանկարկում են հիմա»։

Arustamyan Gayane. «Տո, ես չեմ հասկանում, շահեցինք, տվեցիքն քեզ, հմի դու էդ անտեր մեքենադ բերել ես մեր բակում կանգնեցրել, դու քշո՜ւմ, կնիկդ քշո՜ւմ, զադնի՜, պերեդնի՜..... :))))))»։

Aregnaz Manukyan. «Իրավատերը սպասում ա, որ ռահվիրան առաջինը երդումը ուտի, տեսնի, եթե չի թունավորվում, 15 րոպե հետո նոր ինքը ուտի»։

Anahit Bostanjyan. «Անլրջությունը պետք է սահման ունենա»։

Hrayr Savzyan. «Հա, գնացինք, մեր պարտքը կատարեցինք. բայց տխուր էր, ծիծաղելու չափ տխուր էր լսել չկապակցված բառերի ու բացականչությունների անհասկանալի շղթան («սահմանին կանգնած զինվորները չպիտի գան այստեղ, հրապարակ, որովհետև.. աստված բոլորին սիրում է»), պոետիկ ու ռելիգիոզ անվերջ զեղումներով ու քարոզով («ով չի հավատում, ես հարգում եմ Ձեր իրավունքը, բայց հուսամ դարձի կգաք»): Ջոյսի «գիտակցության հոսքն» էինք լսում, ոչ թե քաղաքական ելույթ»:

Степанян Гор. «Ինչպես հանրահայտ ֆիլմում. «вечером стулья, утром деньги, утром деньги, вечером стулья..»։

Derenik Malkhasyan. «Սրանից հետո ժողովուրդը Րաֆֆուն ուր բռնեց, «բարեւելու» է»։

Sonar Nazarian. «Հետևից ա բարևելու»։

Levon Sardaryan. «Ճի՞շտ ա, որ Ազատության հրապարակի հարևանությամբ հերթապահող շտապ օգնության մեքենայի մեջ բժիշկները հիմնականում հոգեբույժներ են»:

Lusine Badalyan. «2 նախագահ... 2 կաթողիկոս..... անթիվ-անհամար քաղաքական գործիչներ ու կուսակցություններ, բյուրավոր աղանդներ՝ ընդամենը դե ֆակտո 1,5 մլն, դե յուրե մոտ 3 մլն քաղաքացու համար...... բնությունն էլ չդիմացավ ու կատաղեց.............

Աշխարհն, այո',շուռ է եկել..... Հայաստան Աշխարհը..»։

Արթուր Ղազարյան. «Իմ հասկանալով սա քաղաքացիական անհնազանդության կոչ էր»։

Карен Карапетян. «Էսի վերջ չունի, չեք հասկանում, ինչի են էսքան ժողովուրդ հետևում սրան, չգիտեմ, մինչև օրս ոչ մի բան չարեց ու չունի էլ բան, որ անի, էն ժողովրդին էլ ընդեղ քաշ տվեց, բերեց Երևան... ամոթ էլ ա, գժի հետևից ով ա գնում, որ գնաք»։

Levon Sardaryan. «Բոլորդ դեպի աղի հանք, ընկերներ: Շիզոֆրենիկներ բոլոր երկրների, ձեր հետ չե՞մ»։

Արման Հայրապետյան. «Ես Նապոլեոնն եմ:

(c) Րաֆֆի

Ես Րաֆֆին եմ:

(c) Րաֆֆի Հովհաննիսյան:

Հ.Գ. Դուք չհասկացաք, ես գրող Րաֆֆին եմ:)))))))»։

Aram Hakobyan. «Բռանբարեց»։

Ալեքսանդր Քանանեան. «Նա շարժումը բռնաբարեց շատ վաղուց՝ Բաղրամյան 26-ը գնալով, բռնաբարում էր ընտրություններից հետո ամեն լուսո օր»:

Վարդան Հ. Կարապետեան. «Տրոյական ձին էր ժողովրդի հետընտրյա շարժման մեջ»։

Hasmik Budaghyan. «Ասում են` ժամը 6-ի համար ժողովուրդս պաստառներ է պատրաստում` այսպիսի գրությամբ. «... խի մենք էս առիթով ենք հավաքվե՞՞՞՞լ»։

Artur Hovsepyan. «Լուրջ, մեղք ա էդ մարդը(((( կարող ա իրոք հացադուլ էր անում ու ուղեղին մի վնաս ա տվել»։

Derenik Malkhasyan. «Մեկը չկա՝ Րաֆֆուն բացատրի, որ տասը հազար մարդ հավաքվել է ոչ թե համերգ լսելու կամ միացում գոռալու համար»։

Нана Меликян. «Մի ամիս պարզվում ա՝ էդ համերգին էր ժողովուրդը սպասում լարված»։

Gegham Nazaryan. «Ժողովուրդ ջան, մի լարվեք, հանգստացեք: Շնորհակալություն հայտնեք Րաֆֆիին անկեղծության համար: Մարդը պատրաստվում է քաղաքապետի ընտրություններին, բայց պատրաստվում է, որ ինչ անի????»։

Гайлуст Ицхакян. «Դիակի Ամենախելոք միտքն այն էր, որ անձրևին էլ հրավիրեց երեգոյան համերքին:ճճճ»։

Мери Мовсисян. «Ես կասկածներ ունեմ, որ Րաֆֆին այս բեմադրությամբ շեղել է հասարակությանը, որ շտուռմով համալիրը չվերցնեին կամ Բաղրամյան 26, բայց դե մեկ է՝ քաղաքացիականի վտանգ միշտ էլ կա անկախ ամեն ինչից...»։

Byuzand Ajaryan. «Ախպեր, էս մարդը ըսկի թասիբ էլ չունի, է՞ս ա մեր լիդերը.... թուուուուուու։ Իրա համար հիմա լավ կլինի, եթե իրան պաշտոն առաջարկեն, ինքն էլ ընդունի, ուրիշ բան չի կարա անի»։

Vahan Martirosyan. «Մի բան չեմ ջոկում. էս ժողովուրդը գոռում ա «հիմա», էսի խի՞ ա փոխում «միացում» ասում, կամ որ տենց ա անում, մենակ դրանից չե՞ն ջոկում, որ ինքը Դ Ր Ա Ծ Ո ա?!!!!!!!!!!»։

Armen Minasyan. «Խոսում ա խոսում,

Ու բան չի ասում:

Սա՞ է մեր տերը,

Իրավատերը:

Օմար Հայան (չշփոթել Խայամի հետ)»։

Hamlet Tadevosyan. «Օբաման Մոսկվա-Հայաստան տոմս է գնել: Մոսկվայում կմիանա Փութինին, ու միասին կգան, որ արշալույսին հարություն առնենք բոլորով: Գնացել եք տուն սերիալ նայեք, որ ինչ անեք, եկեք Ազատության Հրապարակ և կհամոզվեք, որ մեր սերիալը ավելի լավն է: Րաֆֆին մեծ հարված հասցրեց Դիաննայի սերիալներին»:

Hasmik Sargsyan. «Էս ազգը շատ սութի ժողովրդավարներ է տեսել, որ եկել–անցել են»։

Հասմիկ Բաբաջանյան. «Րաֆֆու հետ ժամը վեցին ժամադրվածները թող հերթագրվեն: Sutlik vorskan. am»։

Hermine Toghanyan. «Ափսոս, կորտրեց ժողովրդի ոգևորությունը»։

Sevak Khachatryan. «Ապրիլի 12–ին էլ մի ժամ կխոսա նույն բաներից, մարզպետ, գնդապետ, վեհափառ, նախագահ և այդպես շարունակ, ու վերջում կաս՝ի վաղը ժամը.......»։

Sasun Manukyan. «Ազատություն ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՆ...։ Սա արդեն ծիծաղելի էլ չէ... ախր փետրվարի 18-ից մինչև էսօր նույն բանը ասելով` այսօր, վաղը, էլ մի օր... հիմա հինգ տարի սա՞ է լինելու»։

Karen Tovmasyan. «Հրապարակում եմ, բայց արդեն զզվանքս գալիս ա ես բարբաջող դիակից։ Դիակին պետք է թաղել! Արդեն նեխում ա!»։

Armen Minasyan. «Շատ ա ձգձգում, աչքիս էտ «Նոր Հայաստանին» կեսարյանով ա ունենալու»։

Hamlet Tadevosyan. «Մենք Ձեր վերջին շունչը մի քանի անգամ տեսանք, մեկ ժամ առաջ գնացինք դժոխքն էլ տեսանք, մնաց արշալույսին հարություն առնենք ու վերջ»:

Nina Margaryan. «ՍՍ-ի արարողության ժամանակ հնչեցվել է բացահայտ ցինիզմ, իսկ հիմա լսում եմ Րաֆֆի Հովհաննսյանի ելույթը, ու նենց տպավորություն է, որ ինչ–որ աղանդի հավաքի եմ մասնակցում:((( Ինչ է կատարվում մեր երկրում?((((»։

Hovhannes Kiramijyan. «Զգուշացեք, նենց չլինի, որ գնաք ու երդվեք, որ Րաֆֆիի գլխավորությամբ ընդիմություն եք լինելու մինչև կյանքներիդ վերջ։

Հ.Գ. Հիշեք, Սերժը Րաֆֆիին էդ էր առաջարկում, ասում էր՝ գնա գլխավորի ընդիմությունը»։

Artur Hovsepyan. «Րաֆֆիին վերջը դատարանով անմեղսունակ են ճանաչելու»։

7or.am


Լուսանկարը «Ազատություն» ռ/կ–ի

Այս խորագրի վերջին նյութերը