Լրահոս

10.04.2013 22:25


Սպասվում է փոփոխական եղանակ

Սպասվում է փոփոխական եղանակ

Ապրիլի 11-13-ը առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 14-15-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 11-ին կնվազի 2-4, 14-15-ը կբարձրանա 3-5 աստիճանով:

Այս խորագրի վերջին նյութերը