Լրահոս

12.04.2013 15:38


Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի կազմից դուրս եկած Վահե Աղաբեկյանցը հրավիրվել է ԱԱԾ

Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի կազմից դուրս եկած Վահե Աղաբեկյանցը հրավիրվել է ԱԱԾ

Սիվիլիթաս հիմնադրամ

12-ը ապրիլի, 2013թ.

2009թ.-ից Հայաստանում չբնակվող, Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի կազմից 2012թ. փետրվարից դուրս եկած Վահե Աղաբեկյանցը ապրիլի 6-ին Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո` ապրիլի 8-ին, հրավիրվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ հարցաքննության՝ Սիվիլիթասի գործի շրջանակներում:

Ապրիլի 11-ին Վահե Աղաբեկյանցը ներկայացել է ԱԱԾ հարցաքննության, որի ընթացքում ԱԱԾ քննիչը հետաքրքրվել է դեռ  2001թ.-ին ՀՀ ԱԳՆ-ում  իրականացված ծրագրերից (Վահե Աղաբեկյանցը 1998-2008 թթ. եղել է ՀՀ արտգործնախարարի խորհրդականը կամավորության սկզբունքով), ինչպես նաեւ Սիվիլիթաս հիմնադրամին չպատկանող (չվարձակալված) ավտոմեքենաների լվացման եւ բենզինի բաշխման մանրամասներից: Հարցեր են հնչել նաեւ, այսպես կոչված, «փողերի լվացման» վերաբերյալ:

Այս խորագրի վերջին նյութերը