Լրահոս

13.04.2013 14:45


Դանակի սպառնալիքով «ԲՄՎ» է առևանգել

Դանակի սպառնալիքով «ԲՄՎ» է առևանգել

Ապրիլի 12-ին՝ ժամը 13։20-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը Արմավիրի հիվանդանոցի տարածքից դանակի սպառնալիքով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է առևանգել: 

Պարզվել է, որ 1989թ. ծնված Հայկ Մ.-ն նույն օրը, ժամը 13։00-ի սահմաններում, Արմավիրի բժշկական կենտրոնի տարածքում, դանակի սպառնալիքով, նշված բուժհիմնարկության հոգեբույժ Ռոբերտ  Ա.-ին  իջեցնելով նրա «ԲՄՎ»   մակնիշի ավտոմեքենայից և նստելով ղեկին` դիմել է փախուստի: Ավտոմեքենան Արմավիր-Երևան ճանապարհի 9-րդ կ/մ-ին դուրս գալով ճանապարհի բանուկ մասից՝ շրջվել է, Հայկ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեծամորի հիվանդանոց:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը