Լրահոս

15.04.2013 10:14


Տավուշում և Սյունիքի նախալեռներում հնարավոր է ջերմաստիճանի անկում օդում մինչև 0...-2°C

Տավուշում և Սյունիքի նախալեռներում հնարավոր է ջերմաստիճանի անկում օդում մինչև 0...-2°C

Ապրիլի 17-ին և 18-ին գիշերը Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում հնարավոր է ջերմաստիճանի անկում օդում մինչև 0...-2°C:

ՀՀ տարածքում՝

Ապրիլի 15-ին օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին առանձին շրջաններում, 16-ին շրջանների զգալի մասում, 17-19-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 15-ին գիշերը կբարձրանա 1-2, 16-17-ին ցերեկը կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 14-17 աստիճանով:

Այս խորագրի վերջին նյութերը