Քաղաքական

16.04.2013 12:36


Տիգրան Ուրիխանյան. «ԲՀԿ ավագանու ցուցակը նախորդի համեմատ փոխվել է 90 տոկոսով»

Տիգրան Ուրիխանյան. «ԲՀԿ ավագանու ցուցակը նախորդի համեմատ փոխվել է 90  տոկոսով»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ, ԲՀԿ–ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր հրավիրված ասուլիսում նշել է, որ իրենց համար մայիսի 5–ի Երևանի ավագանու ընտրությունը ևս մի պատասխանատվություն ստանձնելու հնարավորություն է: Նա կարևորել է ընտրակաշառքի բացառումը և ընտրակաշառքի փաստին ականատես եղած բոլորին հորդորել է  տեղեկացնել ԲՀԿ-ին և դիմել ոստիկանություն:

Իսկ ԲՀԿ–ի հասցեին հնչող քննադատությանը, թե այս տարիներին ԲՀԿ ավագանու անդամները կողմ են քվեարկել գրեթե բոլոր նախագծերին, Տ. Ուրիխանյանն արձագանքել է՝ Երևանի ավագանու այս ընտրություններում ԲՀԿ խմբակցության կազմը 90 տոկոսով փոխվել է։

«Բարգավաճ Հայաստանը» կարևորում է նաև ընդդիմադիր դաշտի այլ քաղաքական ուժերի հետ համագործակցությունը՝ ի շահ ընտրողների: Միաժամանակ, Ուրիխանյանն ընդգծել է, որ ո՛չ ԲՀԿ-ն և ո՛չ էլ Գագիկ Ծառուկյանը երբևէ այնպիսի անքակտելի կապով կապված չեն եղել որևէ  անհատի կամ քաղաքական ուժի հետ, որ կխոչընդոտեր ինքնուրույն քաղաքական կուրս իրականացնելուն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը