Լրահոս

16.04.2013 13:30


Ավագանու ՀՀԿ–ական թեկնածու. «Փակ շուկայի շինարարությունն անց է կացվում ստորգետնյա մասով»

Ավագանու ՀՀԿ–ական թեկնածու. «Փակ շուկայի շինարարությունն անց է  կացվում ստորգետնյա մասով»

ՀՀԿ ավագանու ցուցակում 3-րդ տեղը զբաղեցրած ՀՊՃՇՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը այսօր մամուլի ասուլիսում նշել է, որ չնայած համայնքային ընտրությունները չեն կարող քաղաքական ենթատեքստ չունենալ, բայց պետք է ընդունել, որ քաղաքական ընտրություններն ավարտվել են փետրվարի 18-ին։

Նա համաձայնել է, որ հատկապես կանաչ գոտիների տեսանկյունից մայրաքաղաքում ցավալի վիճակ է: Ինչ վերաբերում է Փակ շուկային, ապա, նրա խոսքերով, դրա արտաքին տեսքը պետք է նախկինի նման լինի։

–Շինարարությունն անց է կացվում ստորգետնյա մասով, իսկ վերգետնյա մասով ամեն բան պետք է մնա այնպես, ինչպես եղել է,–քաղաքապետի և իր կարծիքն է լրագրողներին փոխանցել ՀՀԿ–ականը

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը