Լրահոս

16.04.2013 15:29


Մարգարետ Թետչերի հուղարկավորությանը Հայաստանը կներկայացնի Հերմինե Նաղդալյանը

Մարգարետ Թետչերի հուղարկավորությանը Հայաստանը կներկայացնի Հերմինե Նաղդալյանը

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի հուղարկավորության արարողությանը Հայաստանը կներկայացնի ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է ԱԺ մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը:

Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Մարգարետ Թեթչերը կյանքից հեռացել է ապրիլի 8-ին 87 տարեկան հասակում: Բարոնուհին հանկարծամահ է եղել` չնայած վերջին շրջանում տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ: Թետչերի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 17-ին` Սբ Պողոս տաճարում:

Մարգարետ Թեթչերը 1979-1990թթ. եղել է Մեծ Բրիտանիայի վարչապետը և ներկայացրել է Պահպանողական կուսակցությունը: Հայտնի է որպես «երկաթե տիկին»: Առաջին և դեռևս միակ կինը, որն զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը: Մարգարետ Թեթչերը քաղաքական կարիերան սկսել է 1959թ.: 1990թ.հունիսին նա առաջին ու միակ անգամ այցելել է Հայաստան` ատեղի գոտի Լենինական: Բարոնուհու մահվան կապակցությամբ Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը բացվել էր Սգո մատյան:

Այս խորագրի վերջին նյութերը