Լրահոս

17.04.2013 12:32


Զոհրաբ Զոհրաբյանը տեղափոխվել է հիվանդասենյակ

Զոհրաբ Զոհրաբյանը տեղափոխվել է հիվանդասենյակ

ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Զոհրաբ Զոհրաբյանը շուրջ 12 օր գտնվելով վերակենդանացման բաժանմունքում քիչ առաջ տեղափոխվել է հիվանդասենյակ, նրա առողջական վիճակը գնահատվում է լավ: Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է «Արմենիա» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը:

Իսկ թե Զոհրաբյանը որքան ժամանակ դեռ կմնա հիվանդանոցում առայժ պարզ չէ:

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում Հրաչյա Քոչար փողոցի՝ դեպի Արաբկիր վարչական շրջանի շենք տանող հատվածում (բենզալցակայանի մոտ) ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի Սուզուկի մակնիշի մեքենան վթարի էր ենթարկվել, ինչի արդյունքում Զոհրաբ Զոհրաբյանն անգիտակից վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց։

Այս խորագրի վերջին նյութերը