Լրահոս

18.04.2013 09:55


1 ծաղկեպսակը 110 հազար դրամով գնելը լուրջ կասկածներ է հարուցում

1 ծաղկեպսակը 110 հազար դրամով գնելը լուրջ կասկածներ է հարուցում

ՀՀ նախագահի նստավայրն այս տարվա մեջ 1 մլն 100 հազար դրամի, իսկ ՀՀ կառավարությունը` 770 հազար դրամի ծաղկեպսակ է գնել` յուրաքանչյուրը 110 հազար դրամ արժողությամբ: «Ժողովուրդը» տեղեկացնում է, որ երկու հիմնարկներն էլ գնումները կատարել են մեկ անձից` «Արա Թորոսյան» Ա/Ձ-ից: «Եթե մեկ անձից գնում կատարելը կարելի է ինչ-որ տեղ «տրամաբանական» համարել, քանի որ տվյալ դեպքում այն եղել է անհետաձգելի, ապա անտրամաբանական է ծաղկեպսակների գինը: Սովորաբար ծաղկեպսակներն ավելի էժան են. կախված սեզոնից`գինը սկսվում է 10 հազար դրամից մինչև 50 հազար դրամ: Այնպես որ, 1 ծաղկեպսակը 110 հազար դրամով գնելը թերևս լուրջ կասկածներ է հարուցում և այլ ենթադրությունների հիմք տալիս: Իհարկե, չի բացառվում, որ Սերժ և Տիգրան Սարգսյանները որոշել են կառավարության անունից բավական ճոխ ծաղկեպսակներ ուղարկել անհրաժեշտ վայրեր, բայց այդ դեպքում էլ հարց է առաջանում` արդյոք նման շռայլության կարիք կար»,–գրում է թերթը։

Այս խորագրի վերջին նյութերը