Լրահոս

22.04.2013 11:56


Տարոն Մարգարյանը հիմա էլ անցել է «լայքագողության»

Տարոն Մարգարյանը հիմա էլ անցել է «լայքագողության»

Դեռ չի հասցրել «թանաքը չորանալ» «Facebook» սոցիալական ցանցում «հոր աչքի առջև 3 քույրերի բռնաբարմամբ» լայքեր հավաքելու Երևանի ավագանու ՀՀԿ–ական թեկնածու Տարոն Մարգարյանի արարքից, հիմա էլ նա որոշել է անցնել ավելի «չոր» մեթոդի, և ոչ թե «զարտուղի» ճանապահով լայք հավաքել, այլ ուղղակի «գողանալ»։

Պարզվում է՝ «Facebook»–ում Տարոն Մարգարյանի «Ավելի լավ Երևան» էջը հավանած այս պահի դրությամբ 33 787 օգտատերերից իրականում ոչ բոլորն են այն հավանել։ Ոմանք նույնիսկ չգիտեն էլ, որ իրենք, անկախ իրենց կամքից, դարձել են Տարոն Մարգարյանի «երկրպագուն»։ «Facebook»–ում արդեն իսկ ահազանգեր են հայտնվում, որ իրենց փոխարեն «լայքել» են «Ավելի լավ Երևան» էջը։

Մասնավորապես, ֆեյսբուքյան օգտատեր Դերենիկ Մալխասյանն իր էջում գրել է.

«Էս ի՞նչ խայտառակություն է, պարզվում է, որ ինչ-որ մեկը իմ անունից հավանել /like է արել «Ավելի լավ Երևան» ֆեյսբուքյան էջը։ «Ավելի լավ Երեւան» ֆեյսբուքյան էջը իմ ընկերներից հավանալ են նաև մարդիկ, որոնցից շատերը ինքնակամ հազիվ թե նման գործողություն անեին: Ուշադիր եղեք»։

Այս գրառումից հետո օգտատեր Անուշիկ Հովհաննիսյանն էլ է պարզել, որ հակառակ իր ցանկության՝ իր անունը ներառել են այդ էջը հավանածների ցանկում։

«Պարզվեց, որ ես էլ էի հավանել.... խոսք չկա։ Երեկ էլ գովազդվող սյունակում եղեռնին նվիրված նյութ կար, քլիք արեցի կարդալու համար, լինքը տարավ էդ էջ. կարդալու համար պիտի հավանեի, հետո կարդայի... անմիջապես դուրս եկա էջից՝ առանց հավանելու...»,–գրել է Անուշիկ Հովհաննիսյանը։

Նույն խնդրի մասին է ահազանգել նաև Նարեկ Բաբայանը։ Նա իր էջում գրել է.

«Ժողովուրդ, չեմ կարծում, թե դուք լայքած լինեք էս անտեր էջը, այսինքն իրանք խակերային ձևերով են արել, կամ անլայք արեք կամ ներսում քֆրտեք)))
Ani Hovak , Lusine Yeganyan, Robert Kadarian, Samvel Gevorgyan, Sev Black,Shushan Danielyan , Tatev Yeghiazaryan , Tatul Saroyan, Tigran Sargsyan, Ռուբեն Թեյմուրազյան»։

Սամվել Թեյմուրազյանն էլ է նույն խնդրին բախվել։

«Ժողովուրդ ջան, էս ադնակլասնիկ գույներով ու ոճով էջը հանրապետական Տարոնի նախընտրական էջն ա: Եսիմինչ ֆոկուս են արել կամ ուղղակի փեշով փող են վճարել (վա՜յ, տեսնես խեղճերին էդքան փող որտեղից), ու «Ֆեյսբուքը» գազանի պես լայքեր ա հավաքում սրանց համար՝ ներառելով բնականաբար մարդկանց, ովքեր իրենց ամենավերջին մղձավանջում անգամ չէին հավանի էս էջը: Մտեք ու ստուգեք՝ դուք հանրապետականի ինովացիոն կեղծիքի զոհ դարձե՞լ եք, թե ոչ:
Ինչ վերաբերում ա ՀՀԿ-ին, վստահ եմ, որ նրանք այս տարի Հս. Կորեայի մայրաքաղաք Փհենյանում կայանալիք «No նամուս, Նիխտ Թասիբ» կեղծարարական ամենամյա մրցույթի՝ տարվա լավագույն նորամուծություն անվանակարգում կջախջախեն Լուկաշենկոյին ու Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին ու կնվաճեն առաջին պատվավոր տեղը»,–գրել է նա։

Ի դեպ, մինչ պատրաստում էինք այս լուրը, Տարոն Մարգարյանի «Ավելի լավ Երևան» էջի լայքերը կայծակնային արագությամբ ավելացան՝ դառնալով 34 194։ Այսինքն՝ մոտ 5 րոպեում՝ 407 լայք, իսկ ամեն վայրկյանում՝ ավելի քան 1–ական լայք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը