Լրահոս

23.11.2010 16:04


Արամ Մանուկյան. «Ինչպես եփել են «борщ»–ը, այնպես էլ թող ուտեն»

Արամ Մանուկյան. «Ինչպես եփել են «борщ»–ը, այնպես էլ թող ուտեն»

«Ինչպե՞ս եք պատկերացնում իշխանությունների կողմից քաղբանտարկյալների ազատ արձակումը, իրավական ո՞ր հիմքի վրա» հարցին ի պատասխան՝ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն ասել է.

-Գյումրիում նույն հարցը տվեցին, պատմեցի հետևյալ անեկդոտը։ Ընկերն ընկերոջն ասում է՝ շունը հարձակվել է զոքանչիդ վրա և կարող է հոշոտի. գնա փրկի։ Ասում է՝ ոնց հարձակվել է, թող այնպես էլ փրկվի։ Հիմա, ոնց բռնել են, թող իրենք էլ ազատեն։ Ո՞ւմ են օրինական բռնել, որ հիմա էլ ես փորձեմ գտնել այն իրավական միջոցն ու ձևը, որի հիման վրա պետք է ազատեն։ Ինչպես եփել են «борщ»-ը, այնպես էլ թող ուտեն,-ասել է Արամ Մանուկյանը և նշել, որ դա իշխանությունների խնդիրն է, իսկ իրենց խնդիրը՝ չթողնել, որ արդար մարդը բանտում մնա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը