Լրահոս

25.04.2013 16:51


ԲՀԿ ներկայացուցիչները հանդիպիպումը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների հետ(տեսանյութ)

ԲՀԿ ներկայացուցիչները հանդիպիպումը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների հետ(տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների հերթական բակային հանդիպումը կայացավ մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչները ԲՀԿ ներկայացուցիչներին ընդունեցին հավատով, որ մայիսի 5-ի ընտրությունը կլինի ոչ միայն քաղաքային իշխանության ընտրություն, այլև փոփոխությունների սկիզբ: Իսկ Երևանով սկիզբ առնելիք փոփոխության ալիքը շատ շուտով կտարածվի ոչ միայն երևանցիների, այլև մայրաքաղաքից դուրս ապրողների բարեկեցության վրա: Մատնանշելով Երևանի քաղաքապետի իրական լիազորությունների ու հնարավորությունների սահմանը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ավագանու թեկնածու Վարդան Օսկանյանը կարևորեց աշխատատեղերի ստեղծումը:
«Հավատացե՛ք, վստահե՛ք ու անպայման մասնակցե՛ք մայիսի 5-ի ընտրությանը՝ ձեր ձայնը տալով իրական փոփոխություններին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ հորդորելով չընկրկել ու հավատալ սեփական ուժերին:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչները տեղեկացրեցին, որ հոգնել են իրենց խնդիրների մասին բարձրաձայնելուց և ուզում են իրական փոփոխություններ: Այդ հավատով  էլ պատրաստվում են ընտրել Երևանի նոր ավագանի:
«Բարգավաճ Հայաստանը» պատրաստ է իր վրա վերցնել ավելի մեծ պատասխանատվություն ու Երևանից սկսել այն փոփոխությունը, որին սպասում է երևանցին ու ոչ միայն:

Այս խորագրի վերջին նյութերը