Լրահոս

26.04.2013 09:44


Արագածոտնի մարզպետն Աջափնյակում Տարոն Մարգարյանի համար նախընտրական շտաբ է բացել

Արագածոտնի մարզպետն Աջափնյակում Տարոն Մարգարյանի համար նախընտրական շտաբ է բացել

«Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներին ապրիլի 23-ին Աջափնյակ վարչական շրջանում քարոզչություն իրականացնելիս ծեծի ենթարկողները Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի կողմնակիցներն են եղել: Պարզվում է` Արագածոտնի մարզպետն Աջափնյակում Տարոն Մարգարյանի համար նախընտրական շտաբ է բացել, և այդ գրասենյակում աշխատում են ոչ թե երևանցիներ, այլ ոչ ավել, ոչ պակաս` Արագածոտնի մարզի բնակիչներ: «Նախ փորձեցինք պարզել, թե արդյոք մարզպետի կողմնակիցնե՞րն են ծեծի ենթարկել ՀԱԿ ակտիվիստներին. «Ես առաջին անգամ եմ լսում այդ մասին»: Իսկ երբ հետաքրքրվեցինք`«Դուք Աջափնյակում գրասենյակ ունե՞ք, որը հատուկ աշխատում է ավագանու ընտրությունների համար` հօգուտ ՀՀԿ-ի», մարզպետն ակտիվացավ. «Այո, ունեմ, այնտեղ աշխատում են մարզից եկած մարդիկ»: Իսկ թե կոնկրետ որ հատվածում է գտնվում գրասենյակը, մարզպետը չկարողացավ բացատրել»,-գրել է թերթը:

Այս խորագրի վերջին նյութերը