Լրահոս

26.04.2013 10:49


«ՉԻ». «Եթե ՀՀԿ-ն մարդկանցով է զբաղվում, ժամանակն է, որ մարդիկ էլ ՀՀԿ-ով զբաղվեն»

«ՉԻ». «Եթե ՀՀԿ-ն մարդկանցով է զբաղվում, ժամանակն է, որ մարդիկ էլ ՀՀԿ-ով զբաղվեն»

«Չորրորդ ինքնիշխանությունը» իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

«Անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն պնդմանը, թե Երևանում փողոցային շների ոչնչացման տենդերը միշտ նույն հանրապետական պատգամավորն է շահում, Գալուստ Սահակյանը հայտարարել է. «մենք շներով չենք զբաղվում, մարդկանցով ենք զբաղվում»:

«ՉԻ»- Գալուստ Սահակյանն, ինչպես միշտ, անկախ իրենից՝ ճշմարտությունն է ասում: Տվյալ դեպքում ստացվում է, որ իշխանությունները (ՀՀԿ-ն) ոչ թե շների ոչնչացմամբ են զբաղվում, այլ մարդկանց: Տենդերն էլ միշտ ՀՀԿ-ն է շահում, բայց՝ ոչ թե ամեն տարի, այլ հինգ տարին մեկ: Եվ պետք է ասել՝ հաջողությամբ է կատարում «ստանձնած պարտավորությունները»: Համենայն դեպս փաստ է, որ Սերժ Սարգսյանը 2008-ին հինգ տարով շահեց այդ «տենդերը», և հինգ տարում Հայաստանի բնակչությունը նվազեց ամենաքիչը 200 հազարով: Այնպես որ՝ ՀՀԿ-ն իսկապես «ոչ թե շներով է զբաղվում, այլ մարդկանցով»:

Բայց այս կյանքում ամեն ինչ փոխադարձ է: Այսինքն՝ եթե ՀՀԿ-ն մարդկանցով է զբաղվում, ժամանակն է, որ մարդիկ էլ ՀՀԿ-ով զբաղվեն: Բնականաբար՝ առանց տենդերի: Եթե հաջողությամբ զբաղվեն՝ Հայաստանի բնակչությունը հաստատ չի շարունակի պակասել»: 

Այս խորագրի վերջին նյութերը