Լրահոս

26.04.2013 11:21


Բակո Սահակյանն աշխատանքային այցով Փարիզում է

Բակո Սահակյանն աշխատանքային այցով Փարիզում է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին աշխատանքային այցով ժամանել է Փարիզ:

Ըստ  ԼՂՀ հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության՝ նույն օրը  Բակո Սահակյանը ծաղկեպսակ է դրել Փարիզի կենտրոնում գտնվող Կոմիտասի հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության զոհերի հիշատակին:

ԼՂՀ նախագահին ուղեկցում էին երկրի արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, ԼՂՀ աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, պաշտոնատար այլ անձինք:

Այս խորագրի վերջին նյութերը