Լրահոս

26.04.2013 12:18


Բախվել են մեքենաներ

Բախվել են մեքենաներ

Ապրիլի 26-ին, ժամը 17.14-ին տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանա­պարհին՝ «Օկեան» ռեստորանային համալիրի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Սպիտակ–Վանաձոր ավտոճանապարհի 6-րդ կմ-ում բախվել են «ԵրԱԶ» մակնիշի 64 SO 525 պ/հ (վարորդ՝ 1962 թ. ծնված Մ. Մարիկյան) և «Ֆոլքսվագեն» մակնիշի 17 UL 838 պ/հ (վարորդ՝ 1986 թ. ծնված Ռ. Շահնազարյան) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ–փրկարարների ժամանումը՝ վարորդները տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է:

Հրշեջ–փրկարարները դադարեցրել են ավտոմեքենաներից գազի արտահոսքը:

Այս խորագրի վերջին նյութերը