Լրահոս

26.04.2013 13:31


ՀՅԴ-ն հանդիպումներ կունենա Դավիթաշենում

ՀՅԴ-ն հանդիպումներ կունենա Դավիթաշենում

Ապրիլի 26-ին՝ ժամը 18:00-ին, Դավիթաշեն 1-ին թաղամասում` թիվ 189 դպրոցի դահլիճում ընտրողների հետ կհանդիպեն ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը եւ ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը:
ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, ԳՄ եւ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը Շենգավիթում ապրիլի 26-ին` ժամը 18:00-ին (Նորագավիթ 1-ին փողոց, 95ա, Մշակույթի տան բակ), կհանդիպեն բնակիչների հետ:

ՀՅԴ նախընտրական շտաբի պետ, ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, Երեւանի ՀՅԴ ավագանու ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող, ՀՕՄ կենտրոնական վարչության անդամ Ալեսյա Բեջանյանը եւ ՀՅԴ Երեւանի մարզային կոմիտեի անդամ Սամվել Երանյանը Աջափնյակում՝Սողոմոն Թեհլերյանի արձանի մոտ, այսօր` ապրիլի 26-ի ժամը 18:30-ին, կհանդիպեն բնակիչների հետ:

Այս խորագրի վերջին նյութերը