Լրահոս

26.04.2013 16:25


«Շուշեցու հիշատակարանը» պատմավեպի շնորհանդեսը ՀՀ ԳԱԱ-ում

«Շուշեցու հիշատակարանը» պատմավեպի շնորհանդեսը ՀՀ ԳԱԱ-ում

Սույն թվականի ապրիլի 29-ին` ժամը 15:00-ին, ՀՀ  ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղի կունենա Բակուրի «Շուշեցու հիշատակարանը» պատմավեպի շնորհանդեսը: Ելույթներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոսՌադիկ Մարտիրոսյանը, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանը, Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

Գիրքը ներդաշնակում եւ միահյուսում է 1910-60-ական թվականների փաստացի իրադարձությունները պատմավեպի ժանրում: Գործող անձիք, նրանց խոսքերն ու նրանց հետ կապված դեպքերն իրական են: Պատմավեպը կարող է սկզբնաղբյուր հանդիսանալ ժամանակաշրջանի ուսումնասիրողների համար:

Ապրիլի 29-ին կներկայացվեն նաեւ Բակուրի օրերս լույս տեսած  “Маргушаван-Марага”, “34 письма из Росии” եւ «Սումգայիթյան օրագիր, 27 մարտի-5 ապրիլի, 1988» գրքերը:

Այս խորագրի վերջին նյութերը