Լրահոս

27.04.2013 10:23


Պատահար Նոր Նորքում

Պատահար Նոր Նորքում

Ապրիլի 26-ի ժամը 23։44-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ն. Ստեփանյան փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Արձագանքել է մոտակայքում ընթացող մարտական հաշվարկը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում կողաշրջվել է «Տոյոտա Պռադո» մակնիշի 13ՍՕ507 պետհամարանիշով ավտոմեքենան: 
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Դավիթ Եղոյանին (ծնվ.1984թ.), ուղևորներ Էլինա Պողոսովային (ծնվ.1982թ.) և Մարիա Անտոնյանին (ծնվ.1983թ.): Վերջիններս հրաժարվել են բուժօգնությունից:

Այս խորագրի վերջին նյութերը