Լրահոս

27.04.2013 11:03


ԵՄ-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Արցախ

ԵՄ-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Արցախ

ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝  ապրիլի 26-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրոխորհրդարանի ԵՄ-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամների և Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների համատեղ պատվիրակությանը, որը նույն օրն Արցախ է ժամանել կարճատև ճանաչողական այցով։ 

«ԵՄ-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Էլենի Թեոխարուսի գլխավորած պատվիրակության կազմում էին Եվրախորհրդարանի պատգամավորներ Էվարդ Ստադլերը, Կիրիակոս Տրիանտաֆիլիդեսը, Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության շրջանակի անդամներ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Վալերի Բուայեն և Գի Տեսսիեն, բելգիացի հայտնի հայագետ, պրոֆեսոր Բեռնար Կուլին։

Գոհունակություն հայտնելով այցի առթիվ, ԱԺ նախագահն այն կարևորեց որպես Արցախի ժողովրդի ազատությանը և անկախությանն աջակցության հերթական արտահայտություն։ Մենք, ասաց նա, ուրախ ենք, որ Եվրոպայում ունենք հին ու նոր բարեկամներ և որ նրանց թիվը հարաճուն է, միևնույն ժամանակ, երախտագիտության զգացում ենք ապրում, որ ապրիլի 24-ին, գտնվելով Երևանում, ողջ հայ ժողովրդի հետ միասին գլուխ եք խոնարհել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի առջև։

Ջերմ բարեկամական մթնոլորտում անցած զրույցի առանցքային թեման խորհրդարանական դիվանագիտության հետագա զարգացման խնդիրն էր։ Այդ համատեքստում առանձնապես կարևորվեցին պատգամավորական բարեկամության խմբերի դերակատարությունը, փոխադարձ այցերի կազմակերպումը»,- նշված է տարածված հաղորդագրությունում։

Այս խորագրի վերջին նյութերը