Քաղաքական

02.05.2013 13:03


Արմեն Ռուստամյան. «Այսպես խաբխբելով չի լինի»

Արմեն Ռուստամյան. «Այսպես խաբխբելով չի լինի»

Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ–ի ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանն այսօր հրավիրված ասուլիսում ընդգծել է, որ ՀՀԿ–ն անգերազանցելի է խնամի-ծանոթ-բարեկամների միջոցով ձայն ապահովելու գործում։ Բայց վստահ է, որ թեև անցած նախագահական ընտրություններում նախագահ փոխել չհաջողվեց, այդուհանդերձ քաղաքապետի ընտրություններում իշխանական մենաշնորհը կոտրել կհաջողվի։

–Եթե  Երևանում կարողանանք իշխանությունը վերադարձնել ժողովրդին, Հայաստանում է՛լ կկարողանանք։ Մեր նպատակը երկրում ամբողջական իշխանափոխության հասնելն է,-ասել է Ա. Ռուստամյանը։

Նա նաև ընդգծել է, որ ոչիշխանական ուժերը պետք է հստակ հայտարարեն, որ պատրաստ են ընտրախախտումները կանխելու գործում համագործակցել և հետընտրական դաշինք կազմել: Ռուստամյանը հիշեցրել է, որ ՀՅԴ–ն, ԲՀԿ–ն և ՀԱԿ–ը նման հայտարարությամբ հանդես են եկել, իսկ «Ժառանգությունը» անորոշ է պատասխանել.

–Ոչիշխանական համարվող չորս քաղաքական ուժերը կարող են լրջորեն վերահսկել տեղամասում ձայները: Այսպես խաբխբելով չի լինի։ Մենք ունեցել ենք թիթեռի կյանքով քաղաքական գործիչներ, որոնք բողոքել են իշխանություններից, իսկ հիմա իշխանական դաշտի առաջին շարքում են:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը