Լրահոս

05.05.2013 10:21


Հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահը հարբած է ներկայացել ընտրատեղամաս

Հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահը հարբած է ներկայացել ընտրատեղամաս

iLur.am-ի հաղորդմամբ՝ Կենտրոն վարչական շրջանում տեղակայված 9/03 տեղամասի հանձաժողովի նախագահ, Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Գալուստ Սարգսյանը հարբած է ներկայացել ընտրատեղամաս։ Աղբյուրը հայտնում է, որ հանձնաժողովի անդամների դիտողություններին ի պատասխան՝ վերջինս «դեբոշ» է անում, գոռգոռում է:
Հանձնաժողովի «Հայ ազգային կոնգրեսը» ներկայացնող անդամը դիմել է Կոնգրեսի շտաբ, որպեսզի իրավիճակի մասին տեղյակ պահեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

Այս խորագրի վերջին նյութերը