Լրահոս

05.05.2013 11:51


Տարոն Մարգարյանը չլսելու է տվել իր ունեցվածքի մասին հարցը (տեսանյութ)

Տարոն Մարգարյանը չլսելու է տվել իր ունեցվածքի մասին հարցը (տեսանյութ)

Ավան վարչական շրջանի 1/17 ընտրատեղամասում ընտանիքի անդամների հետ քիչ առաջ քվեարկել է Երևանի քաղաքապետի ՀՀԿ–ական թեկնածու Տարոն Մարգարյանը։

«7օր»–ի թղթակիցը նշելով, որ արդեն իսկ ՀՀԿ–ի կողմից ընտրակաշառք բաժանելու և մաքրվող դրոշմակնիքների հետ կապված ահազանգեր կան՝ Տարոն Մարգարյանին հարցրել է՝ Ավելի լավ Երևանն այդպե՞ս եք կառուցում։

Նման փաստեր արձանագրելու դեպքում Տարոն Մարգարյանը խնդրել է պարտադիր դիմել իրավապահ մարմիններին։

–Մենք նման լուրեր չունենք։ Իսկ կնիքների հետ կաված հարցին կպատասխանի ԿԸՀ–ն,–ասել է Տ. Մարգարյանը։

«7օր»–ի հաջորդ հարցը՝ կապված իր ունեցվածքը հանցավոր ճանապարհով ձեռք բերելու վերաբերյալ դատախազություն Հայ ազգային կոնգրեսի դիմումի հետ, Տարոն Մարգարյանը պարզապես չլսելու է տվել և հեռացել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը