Լրահոս

05.05.2013 14:10


Գուրգեն Արսենյանն անդրադարձել է իր հետ կապված ապատեղեկատվությանը (տեսանյութ)

Գուրգեն Արսենյանն անդրադարձել է իր հետ կապված ապատեղեկատվությանը (տեսանյութ)

Այսօր կայքերից մեկը գրել էր, թե իբր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ավագանու ցուցակի երկրորդ համար Գուրգեն Արսենյանի Միավորված աշխատանքային կուսակցության գրասենյակի դիմաց ընտրակաշառք են բաժանում։ «Խախտումն» այն էր, որ ՄԱԿ գրասենյակի դիմաց մի քանի հոգի կանգնած է եղել, և դա ֆիքսել խիստ «օրինապաշտ» քաղաքացին։

«7օր»–ի հետ զրույցում, սակայն, Գուրգեն Արսենյանը ոչ միայն կտրականապես հերքել է դա, այլև պնդել, որ այդ տեղեկության տարածման հարցը իրավական հարթությունում է լուծելու։ Արսենյանի խոսքերով` ՄԱԿ գրասենյակի դիմաց հավաքվածները իր կազմակերպության աշխատակիցներ են, ովքեր ընտրողների մասնակցության վերաբերյալ տվյալներ են ստանում, իսկ իրենց իրավաբանը դրանք գրանցվում է համակարգչում։

–Մենք հիմա ունենք բոլոր տեղամասերից այն օպերատիվ տվյալները, թե քանի մարդ է տվյալ տեղամասում մասնակցել ընտրության, որպեսզի հետո չկեղծեն։ Մենք դրանով ենք զբաղված։ Որպեսզի հետո ցույց չտան, թե ավելի շատ մարդ է մասնակցել։ Արդեն շեղումներ կան ԿԸՀ–ի հրատարակածի ու մեր թվերի մեջ,– «7օր»–ին ասել է Գ. Արսենյանը։

Իսկ իր գրասենյակում ընտրակաշառք բաժանելու մասին խոսակցությունը նա համարում է վիրավորական, ստոր զրպարտություն և մարդկանց հոգեկան առողջության հետ կապված պրոբլեմ։

Մանրամասները` տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը