Լրահոս

05.05.2013 21:19


Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 53,53 տոկոսը

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 53,53 տոկոսը

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է 437 հազ. 21 ընտրող կամ ընտրողների 53,53 տոկոսը: Տվյալներն ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում հայտնեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Աջափնյակ վարչական շրջանում մասնակցել է 49 հազար 954 ընտրող կամ ընտրողների 61,20 տոկոսը
Ավան-ում` 22 հազար 459 ընտրող կամ ընտրողների 59,32տոկոսը
Արաբկիրում` 49 հազար 526 ընտրող կամ ընտրողների 52,83 տոկոսը
Դավթաշենում` 16 հազար 923 ընտրող կամ ընտրողների 54,3 տոկոսը
Էրեբունիում` 46 հազար 337 ընտրող կամ 50,96 ընտրողների տոկոսը
Կենտրոնում` 44 հազար 471 ընտրող կամ ընտրողների 47,79 տոկոսը
Մալաթիա-Սեբաստիայում` 46 հազար 278 ընտրող կամ ընտրողների 44,9 տոկոս
Նոր Նորքում`53 հազար 665 ընտրող կամ ընտրողների 54,72 տոկոսը
Նորք-Մարաշում` 6308 ընտրող կամ ընտրողների 62,33 տոկոսը
Նուբարաշենում` 4669 ընտրող կամ ընտրողների 59,95 տոկոսը
Շենգավիթում` 66 հազար 750 ընտրող կամ ընտրողների 59,49 տոկոսը
Քանաքեռ-Զեյթունում` 29 հազար 681 ընտրող կամ ընտրողների 52,22 տոկոսը:
Հիշեցնենք, որ Երևանում կա 816 հազար 475 ընտրող:

Այս խորագրի վերջին նյութերը