Լրահոս

06.05.2013 10:30


Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները

Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները

Քիչ առաջ ԿԸՀ-ն ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները:

Ըստ այդմ՝ կուսակցությունների եւ կուսակցության դաշինքների ստացած կողմ քվեաթերթիկների թիվը հետեւյալն է.

«Առաքելություն» կուսակցություն – 2692 (0,64 տոկոս)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 97 189 (23,05 տոկոս)

«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինք – 35 732 (8,47 տոկոս)

Հայ ազգային կոնգրես կուսակցություն – 18 499 (4,39 տոկոս)

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն – 15 999 (3,79 տոկոս)

«Հայաստանի հանրապետական կուսակցություն – 235 512 (55,86 տոկոս)

«Օրինաց երկիր» կուսակցություն – 15 733 (3,73 տոկոս)

Քվեատուփում առկա սահմանված նմուշի ծրարների թիվը՝ 436 590

Անճշտությունների գումարային թիվը՝ 288:

ԿԸՀ-ն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից ստացած ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների հիման վրա քվեարկությունից ոչ ուշ, քան 24 ժամ հետո:

Ընտրողների հիմնական ցուցակների ընտրողների թիվը՝ 816 475։

Այս խորագրի վերջին նյութերը