Լրահոս

07.05.2013 15:14


Նորայր Ասլանյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ

Նորայր Ասլանյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ

Այս տուրում Հայաստանի հավաքականի հնարավոր թեկնածուներից առավել աչքի ընկավ հոլանդական «Էմմենի» հարձակվող Նորայր Ասլանյանը, ով, փոխարինման մտնելով «Օսսի» հետ հանդիպման 85-րդ րոպեին, ընդամենը 3 րոպե անց գրավեց մրցակցի դարպասը՝ հաղթանակ պարգևելով իր թիմին:

Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Կռիլյա Սովետով»-«Դինամո» Մոսկվա՝ 1:2, չի մասնակցել հանդիպմանը:

Գևորգ Կասպարով, Իրանի առաջնություն, «Զոբ ահան»-«Սանաթ նաֆթ»՝ 6:0, խաղացել է 90 րոպե:

Հրայր Մկոյան, Չեխիայի առաջնություն, «Վիկտորիա» Պլզեն-«Դինամո» Չեշկե Բուդեյովիցե»՝ 3:2, չի մասնակցել հանդիպմանը վնասվածքի պատճառով:

Ռոբերտ Արզումանյան, Ղազախստանի առաջնություն, «Ակտոբե»-«Ժետիսու»՝ 1:1, խաղացել է 90 րոպե:

Վալերի Ալեքսանյան, Իրանի առաջնություն, «Զոբ ահան»-«Սանաթ նաֆթ»՝ 6:0, չի մասնակցել հանդիպմանը:

Լևոն Հայրապետյան, Լեհաստանի առաջնություն, «Լեխիա» Գդանսկ, շարունակում է ապաքինվել վնասվածքից:

Արտյոմ Խաչատուրով, Մոլդովայի առաջնություն, «Իսկրա Ստալ»- «Շերիֆ»` տեխնիկական պարտություն 0:3:

Կառլեն Մկրտչյան, Ուկրաինայի առաջնություն, «Մետալուրգ» Դոնեցկ - «Վոլին»՝ 2:0, չի մասնակցել հանդիպմանը:

Գևորգ Ղազարյան, Ուկրաինայի առաջնություն, «Մետալուրգ» Դոնեցկ - «Վոլին»՝ 2:0, փոխարինման է մտել 67-րդ րոպեին:

Հենրիխ Մխիթարյան, Ուկրաինայի առաջնություն, «Իլյիչևեց» - «Շախտյոր»՝ 1:1, փոխարինման է մտել 46-րդ րոպեին:

Արթուր Եդիգարյան, Ուկրաինայի առաջնություն, «Գովեռլա» Ուժգորոդ»-«Կարպատներ» Լվով՝ 2:1, փոխարինվել է 76-րդ րոպեին:

Արաս Օզբիլիս, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Ռոստով»-«Կուբան» Կրասնոդար՝ 0:2, փոխարինման է մտել 64-րդ րոպեին:

Մարկոս Պիցելլի, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Ռոստով»-«Կուբան» Կրասնոդար՝ 0:2, չի մասնակցել հանդիպմանը:

Էդգար Մալաքյան, Չեխիայի առաջնություն, «Վիկտորիա» Պլզեն-«Դինամո» Չեշկե Բուդեյովիցե»՝ 3:2, չի մասնակցել հանդիպմանը:

Այս խորագրի վերջին նյութերը