Լրահոս

08.05.2013 16:46


Կենդանաբանական այգում ցուցադրաբար կկերակրեն կենդանիներին

Կենդանաբանական այգում ցուցադրաբար կկերակրեն կենդանիներին

Երևանի կենդանաբանական այգուց տեղեկանում ենք, որ մայիսի 9-ին այգին կենդանիների ցուցադրական կերակրումներ կիրականացնի.

  • Անդրկովկասյան գորշ արջ-11:00, 17:30,
  • Հիմալայան արջեր-12:00,
  • Գետաձիեր-12:00, 16:00,
  • Եվրոպական եղնիկներ-12:30,
  • Ուղտայծեր-14:30,
  • Սպիտակագլուխ անգղեր-18:00,
  • Գառնանգղեր-15:30,
  • Սպիտակ արագիլ-15:00,
  • Կապիկներ -15:30,
  • Էմուներ-10:30:

Այգին հանդես կգա նաև խաղային տաղավարով, իսկ մրցույթի հաղթողը կստանա հատուկ մրցանակ՝ հեծանիվ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը