Քաղաքական

09.05.2013 14:50


Լևոն Տեր-Պետրոսյան. «Պայքար, պայքար, մինչև վերջ» (տեսանյութ)

Լևոն Տեր-Պետրոսյան. «Պայքար, պայքար, մինչև վերջ» (տեսանյութ)

«Հինգ տարի է` ասում ենք` այս գողերից ու ավազակներից պետք է ազատվեք: Սա գրավականը չէ, սա խնդիրն է, նպատակն է: Եթե չեք համարում, որ գող են, ավազակ են, գնացեք, հանգիստ ապրեք, համարում ե՞ք գող ու ավազակ, ուրեմն պետք է ազատվել, ուրիշ բան չկա, ուրիշ խնդիր չկա»,-ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ ասել է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր- Պետրոսյանը` պատասխանելով այն հարցին, թե եթե տարիներ առաջ պայքարը գնում էր ազատագրման համար, ապա հիմա ինչի համար է տարվում:

ԳԱԼԱ-ի լրագրողի այն հարցին, թե ի՞նչ պայքարի միջոցներ եք առաջարկում, և հնարավո՞ր է՝ ՀԱԿ-ը դարձյալ դուրս գա փողոց, Լեւոն Տեր- Պետրոսյանը ասել է. «Ինչ է նշանակում՝ փողոց դուրս գալ, փողո՞ցն է միայն պայքարը, եթե քաղաքական ուժը կա, քանի գոյություն ունի, պետք է պայքարի, ուրիշ բան չկա»:

«Ըստ էության` 2008–ի պայքարը արդյունք չտվեց»,–լրագրողի այս դիտարկմանը Լեւոն Տեր- Պետրոսյանը պատասխանել է. «Ուրեմն հարյուր տարի պետք է պայքարի, եթե պայքարենք, ապա արդյունք կլինի: Ինչպես 2008-ին, այնպես էլ 3008-ին էլ կլինի, քանի կա խնդիր` պետք է պայքարենք: Չեք ուզում` գնացեք տունը նստեք, ինչ եք ուզում` պայքարե՞լ, ուրեմն պայքար, պայքար մինչեւ վերջ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Այս խորագրի վերջին նյութերը